Բավ է պառակտվել
12-11-2016 09:20

ԱՄՆ-ում երրորդ օրն անընդմեջ Թրամփի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեմ հանդես եկողները երրորդ օրն է՝ բողոքի ցույցի են դուրս գալիս ԱՄՆ մի քանի քաղաքներում: 

Միգրանտների, մահմեդականների եւ կանանց մասին Թրամփի հռետորաբանությունից դժգոհողները ուրբաթ երեկոյան կրկին ցույցի են դուրս եկել, մասնավորապես, Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Ատլանտա, Ֆիլադելֆիա, Փորթլենդ, Վաշինգտոն եւ Լոս Անջելես քաղաքներում:

Ատլանտայում ցուցարարները հրապարակայնորեն այրել են ամերիկյան դրոշը:

ԱՄՆ քաղաքներում բողոքի ակցիաները սկսվել են չորեքշաբթի, նախագահական ընտրությունների հաջորդ օրը: Որոշ քաղաքներում խաղաղ ցույցերը վերաճել են անկարգությունների, ոստիկանությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել: Երեք օրվա ընթացքում մի քանի հարյուր մարդ է ձերբակալվել: