Բավ է պառակտվել
07-04-2015 16:21

ԵՏՄ երկրներում բարձրացել է գործազրկության մակարդակը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով` 2015 թվականի փետրվարին իրենց կողմից հաշվարկված գործազրկության մակարդակը կազմեց տնտեսապես ակտիվ բնակչության 5,9%-ը: Միևնույն ժամանակ ընթացիկ տարվա հունվարին ԵՏՄ երկրներում տվյալ ցուցանիշը կազմում էր 5,6%: Այդ մասին հաղորդվում է հանձնաժողովի կայքում: Ըստ հանձնաժողովի վերջին տվյալների` Հայաստանում 2014 թվականի երրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմում էր 17,1%, Ղազախստանում` 2015 թվականի փետրվարին, 5,0%, Ռուսաստանում` 5,8%: Միևնույն ժամանակ ԵՄ-ում գործազրկության մակարդակը 2015 թվականի հունվարին կազմել է 9,8%, ԱՄՆ-ում` 2015 թվականի փետրվարին, 5,5%: Ինչպես հաղորդել են հանձնաժողովում, գործազուկրների քանակով հաշվարկված, բնակչության աշխատանքի շուկայի կողմից գրանցված  գործազրկության մակարդակը ԵՏՄ-ում ընդհանուր առմամբ բարձրացել է 4,5%-ով: Բելառուսում 2015 թվականի փետրվարին այն կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության 0,8%, Ղազախստանում` 0,6%, Ռուսաստանում` 1,3%: Ընդհանուր առմամբ ԵՏՄ տարածքում գործազրկության մակարդակը կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության 1,3%-ը: 2015 թվականի փետրվարին 2014 թվականի փետրվարի համեմատ աշխատանքի շուկայում գրանցված գործազուկրների թիվը ԵՏՄ տարածքում ընդհանուր առմամբ ավելացել է 4,5%-ով: Հայաստանում այն ավելացեռլ է 21,2%-ով, Բելառուսում`54,9%, Ղազախստանում` 8,0%-ով, իսկ Ռուսաստանում` 2,1%-ով: 2015 թվականի փետրվարին 2014 թվականի փետրվարի համեմատ ԵՏՄ երկրներում համապատասխան մարմինների կողմից գրանցված ազատ աշխատատեղերի թիվը կրճատվել է 20,1%-ով, իսկ նախորդ ամսվա հետ համեմատած` 7,6%-ով: Ընթացիկ տարվա փետրվարին ԵՏՄ տարածքում համապատասխան մարմինների կողմից աշխատանքի է ընդունվել 182,5 հազար մարդ, կամ նախորդ տարվա փետրվարի համեմատ 1,4%-ով պակաս, իսկ նախորդ ամսվա համեմատ` 43,5%-ով ավելին: Ընդհանուր առմամբ տարեսկզբից աշխատանքի է ընդունվել 309,6 հազար մարդ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների` Հայսատանում 2014 թվականին 2013 թվականի համեմատ գործազրկության մակարդակը ավելացել է 1,4 կետով ` կազմելով 17,6%: