02-08-2017 16:15

ԵԱՏՄ երկրներում կարող է միասնական արժույթ ներդրվել. ՌԴ տնտեսական զարգացման նախարար

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներում 2025թ. հետո կարող է միասնական արժույթ ներդրվել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:
« Այստեղ խնդիրը ԵվրԱզԷսն է՝ դա ընդհանուր ներդաշնակեցում, կարգավորում է բոլոր հարցերի շուրջ՝ ապրանքների, ծառայությունների, այդ թվում նաև ֆինանսական ծառայությունների, բանկային համակարգի և միայն ամենաեզրափակիչ փուլը կարող է դառնալ միացյալ արժույթի ստեղծումը, որը հեռանկարային է 2025թվականից հետո»,- ասել է Օրեշկինը:
Նա ընդգծել է, որ տվյալ փուլում միության տարածքում միասնական արժույթի գործարկման մասին խոսք չի գնում: Եվրոպական երկրների փորձը ցույց է տվել, որ միացյալ արժույթի ներդրումն ՝ առանց միացյալ շուկայի ստեղծման և կարգավորման, հանգեցնում է տնտեսական անհավասարակշռության և ճգնաժամի: