Բավ է պառակտվել
29-05-2015 16:49

ԵՏՄ-ի հետ առևտրով հետաքրքրված է ավելի քան 40 երկիր և միավորում. Մեդվեդև

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ առևտրային հարաբերություններով իրենց հետաքրքրվածության մասին պաշտոնապես հայտարարել են ավելի քան 40 երկիր և միավորում: Աս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով գլխավորում է ռուսական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը սկսվել է Ղազախստանում ընդլայնված կազմով: Մեդվեդևը նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում մի շարք գործընկերների հետ: «Համենայնդեպս, իրենց հետաքրքրվածության մասին պաշտոնապես, նշում եմ՝ պաշտոնապես, տարբեր մակարդակի և տարբեր ինտենսիվությամբ այս կամ այն առևտրային հարաբերությունների մասին հայտարարել է ավելի քան 40 երկիր և միավորում: Նկատի ունեմ երկրներին ու միավորումներին, որոնք կուզենային այդպիսի հարաբերություններ հաստատել Եվրասիական առևտրատնտեսական միության հետ»,- ասել է Մեդվեդևը: