Բավ է պառակտվել
25-05-2016 15:06

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ՀՀ նավթի մատակարարման մասին համաձայնագիրը

ՌԴ Դաշնային խորհուրդը (խորհրդարանի վերին պալատը- Խմբ.) չորեքշաբթի վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագրի արձանագրությունը, որն ամրագրում է Ռուսաստանից առանց մաքսատուրքերի մատակարարվող նավթամթերքի վերջնական շարքը:
Նշվում է, որ ցանկում հայկական կողմի խնդրանքով ներառվել է նաև պարաֆինը:
Փոփոխությունները կատարվել են 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում, որը նախատեսում էր Ռուսաստանից նավթամթերքի, գազի և ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարում Հայաստան՝ մինչև 2016 թվականը ներքին սպառման համար անհրաժեշտ քանակությամբ:
Արձանագրությունը փաստաթղթի կարգավորման ոլորտից բացառել է չմշակված բնական ադամանդները, քանի որ Հայաստանը 2014 թվականի մայիսին միացել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին: