Բավ է պառակտվել
20-04-2016 11:21

Ռուսաստանում դոլարը գերազանցել է 66 ռուբլին

Դոլարը փոխարժեքը Մոսկվայի ֆոնդային բորսայում աճել է 71 կոպեկով` մինչև  66.56 ռուբլի: Եվրոն բարձրացել է 40 կոպեկով` 75.34 ռուբլի: Արժույթների արժեքի հիմնական աճը պայմանավորված է համաշխարհային շուկաներում նավթի գների անկման հետ:

Լոնդոնի ֆոնդային բորսայում Brent նավթի գինն ընկել է ավելի քան 2 տոկոսով` 43.1 ԱՄՆ դոլար մեկ բարելի դիմաց: Նավթն էժանացել է Քուվեյթում նավթային արդյունաբերության աշխատողների գործադուլի դադարեցման լուրի պատճառով:

Դոլարի պաշտոնական փոխարժեքը, ապրիլի 20-ի դրությամբ, սահմանվել է 65.65 ռուբլի, իսկ եվրոինը` 74.37 ռուբլի: