Բավ է պառակտվել
17-03-2016 08:50

Ռուսաստանում դոլարի փոխարժեքը 70 ռուբլուց ցածր է

Դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում մարտի 16-ի երեկոյան, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ուղենիշային տոկոսադրույքը անփոփոխ պահպանելու որոշումից հետո` 0.25-0.5%, իջել է 70 ռուբլու շեմից: Այս մասին են վկայում առևտրի տվյալները: Մոսկվայի ժամանակով 22:00-ին դոլարն արժեր 69,5 ռուբլի, ինչն առևտրի բացման մակարդակից ավելի քան 2 տոկոսային կետով ցածր է: Եվրոն ընկել 1.1 տոկոսով` 77.9 ռուբլի: Ռուբլուն աջակցություն է ցուցաբերում նաև նավթի գնանշումները: Brent տեսակի նավթը վաճառվում է 40.3 դոլար արժողությամբ մեկ բարելի դիմաց,ինչը գրեթե 4 տոկոսով բարձր է առևտրի բացման մակարդակից: Ռուսաստանի Բանկի կողմից դոլարի պաշտոնական փոխարժեքը մարտի 17-ի դրությամբ սահմանվել է 71.03 ռուբլի: Եվրոյի արժեքը 78.75 ռուբլի է: Ռուբլուն աջակցող լրացուցիչ գործոնը պայմանավորված է ՕՊԵԿ-ի նավթի սառեցման պայմանագրով: