Բավ է պառակտվել
21-01-2016 10:52

Դոլարը փոխարժեքը գերազանցել է 85 ռուբլին

Դոլարը մոսկովյան ֆոնդային բորսայում , հունվարի 21-ին հատեց 85 ռուբլու շեմը, հասնելով պատմական գագաթնակետին: Տվյալները բերում է առցանց առևտրային հարթակը: Եվրոն հատել է 93 ռուբլոու շեմը` ամենաբարձրը սկսած 2014 թ. Դեկտեմբերից: Ավելի վաղ առևտրի ընթացքում դոլարը թռել էր մինչև 85,99 ռուբլի, եվրոն` 93,7 ռուբլի: Brent նավթի Մարտ ամսվա ֆյուչերսները էժանանում են 1.88% -ով, կազմելով 27.36 դոլար մեկ բարելի դիմաց: Էտալոնային ըեսակն առևտրի կզբում արժեր 28,64 դոլար մեկ բարելի դիմաց:
Ռուբլին էժանանում է նավթի գների անկման ֆոնի վրա: Հունվարի 18-ին OPEC- ի նավթային զամբյուղի գինը 13 տարվա ընթացքում ամենացածր գինն է կազմել` 24.74 դոլար մեկ բարելի դիմաց: Ածխաջրածինների արժեքի վրա ճնշում են գործադրում պահանջարկի գերակայությունն առաջարկի նկատմամբ, Չինաստանի տնտեսության դանդաղեցումը (երկիրն աշխարհում խոշորագույն էներգետիկ սպառողներից մեկն է), ինչպես նաև Իրանի դեմ պատժամիջոցների հանումը: Համապատասխանաբար հունվարի 21-ին դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքները` 79.46 և 87.03 ռուբլի են: