Բավ է պառակտվել
28-01-2016 14:44

Ռուսաստանում դոլարի փոխարժեքը նվազել է՝ հասնելով 76 ռուբլու

Մոսկվայի բորսայում այսօր՝ հունվարի 28-ին, դոլարի փոխարժեքը նվազել է՝ հասնելով 76,71 ռուբլու: Եվրոյի փոխարժեքը նվազել է մինչեւ 83,56 ռուբլու: Ռուսական արժույթի ամրապնդումը տեղի է ունենում նավթի գների աճի ֆոնին: Հունվարի 27-ին Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը բարձրացել է 33 դոլարից: ՌԴ Կենտրոնական բանկը հունվարի 28-ի համար եվրոյի պաշտոնական փոխարժեք է սահմանել 85,85 ռուբլին: Այն նվազել է 3,04 ռուբլով: Դոլարն էժանացել է 2,85 ռուբլով եւ կազմել 78,99 ռուբլի: