Բավ է պառակտվել
26-03-2015 11:35

ՌԴ-ում գրանցվել է եվրոյի փոխարժեքի զգալի անկում

ՌԴ բորսայում գործարքների ընթացքում եվրոյի փոխարժեքը ընկել է 62 ռուբլւ նիշից ցածր: Մոսկվայի ժամանակով 10:30-ի դրությամբ եվրոյի փոխարժեքը կազմում է 62,32 ռուբլի՝ իջնելով 90 կոպեկով, որը եվրոպական արժույթի փոխարժեքի նվազագույն ցուցանիշն է 2014 թվականի նոյեմբերից ի վեր: Այդ մասին վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները: ԿԲ-ի կողմից մարտի 26-ի համար սահմանված եվրոյի փոխարժեքը կազմում է 62,77 ռուբլի, իսկ դոլարի փոխարժեքը՝ 57,39 ռուբլի: Ռուբլու փոխարժեքը ամրապնդում է իր դիրքերը նավթի գնի բարձրացման ֆոնի վրա: Brent ապրնքանիշի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում կազմում է 58,91 դոլար մեկ բարելի դիմաց: Նավթի գինը սկսել է բարձրանալ Յեմենում հակամարտության սրման մասին հաղորդագրությունների հետևանքով: Մարտի 26-ի գիշերը հայտնի է դարձել այն մասին, որ Սաուդյան Արաբիան սկսել է ռմբակոծել յեմենյան ապստամբների դիրքերը: