Բավ է պառակտվել
10-04-2015 11:17

ՌԴ-ում եվրոյի փոխարժեքի կտրուկ անկում է գրանցվել

Ուրբաթ Մոսկվայի բորսայում տեղի ունեցած գործարքների ժամանակ եվրոյի փոժարժեքը ընկել է 55 ռուբոլւ նիշից ցածր: Մոսկվայի ժամանակով 10:35-ի դրությամբ եվրոյի փոխարժեքը կազմել է 54,31 ռուբլի՝ ընկնելով առնվազն 1,21 ռուբլով նախորդ օրվա համեմատ, որը եվրոպական արժույթի նվազագույն փոժարժեքն է 2014 թվականի նոյեմբերից ի վեր: Ընկել է նաև դոլարի փոխարժեքը. Այժմ այն կազմում է 50,95 ռուբլի՝ իջնելով 1,16 ռուբլով: Այդ մասին վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները: Կենտրոշնական բանկի կողմից ապրիլի 10-ի համար սահմանված դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմում է 52,54 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 56,53 ռուբլի: Brent ապրանքանիշի նավթի գինը կազմում է 56,58 դոլար մեկ բարելի դիմաց: Ավելի վաղ՝ ապրիլի 7-ին, ՌԴ ԿԲ-ի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան բարձրաձայնել է ռուբլու դիրքերի ամրապնդման գործոնները, որոնց թվում են նավթի գնի կայունացումը, արտաքին պարտքերի վճարման շրջանի ավարտը, ինչպես նաև առանցքային տոկոսադրույքի բարձրացնելը: Ռդ տնտեսական զարգացման նախարարության նախնական հաշվարկներով՝ 2018 թվականին դոլարի փոխարժեքը կկազմի 40 ռուբլի, եթե նավթի գինը կազմի մինչև 100 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները աստիճանաբար չեղյալ հայտարարվեն: