Բավ է պառակտվել
14-05-2015 10:27

ՌԴ-ում գրանցվել է դոլարի փոխարժեքի կտրուկ աճ

Մոսկվայի բորսայում աճուրդի առաջին րոպեներին դոլարի փոխարժեքը գերազանցեց 50  ռուբոլւ նիշը: Մոսկվայի ժամանակով  10:05-ի դրությամբ ԱՄՆ արժույթի փոխարժեքը կազմեց  50,03 ռուբլի՝ ավելանալով 70 կոպեկով մայիսի 13-ի երեկոյան փոխարժեքի համեմատ: Եվրոյի փոխարժեքը կազմեց  57,06 ռուբլի: Այն թանկել է  1,12 ռուբլով: Այդմասին վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները: ՌԴ-ի Կենտրոնական բանկի կողմից մայիսի  14-ի համար սահմանված դոլարի փոխարժեքը կազմում է  49,54 ռուբլի, եվրոյի փոխարժեքը՝  55,71 ռուբլի: Ռուբլու փոխարժեքը բորսայում  իջել է  Brent ապրանքանիշի նավթի գների որոշակի տատանումների հետևանքով: Լոնդոնի  ICE բորսայի տվյալներով՝ վերջինիս մեկ բարելը արժե  66,63 դոլար: Աճուրդի բացման պահին այդ ապրանքանիշի նավթի գինը կազմում էր  66,79 դոլար: Ավելի վաղ՝ մայիսի 13-ին, դոլարի փոխարժեքը իջել էր  49 ռուբլու նիշից ցածր, որը վերջին ամիսների ընթացքում գրանցված ռեկորդ էր: Ապրիլի  24-ին ՌԴ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը ասաց, որ այժմ ռուբլին չափազանց արագ է ամրապնդում իր դիրքերը: Ըստ տնտեսական զարգացման նախարարության հաշվարկների՝ դոլարի փոխարժեքը  2018 թվականին կկազմի 40 ռուբլի, եթե նավթի գինը հասնի 100  դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ Ռուսատանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն: