Բավ է պառակտվել
21-04-2015 11:26

ՌԴ-ում աճել է դոլարի փոխարժեքը

Դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում ապրիլի 21 –ին սկսված գործարքների առաջին պահերին աճել է 81 կոպեկով և կազմել 54,14 ռուբլի: Իր հերթին եվրոն Մոսկվայի ժամանակով 10:10-ի դրությամբ աճել է 78 կոպեկով՝ գերազանցելով 58 ռուբլու նիշը: Երկու արժույթների տվյալ ցուցանիշները լավագույնն են վերջին երկու շաբաթվա ընթացքում: Դոլարի և եվրոյի փոխարժեքի աճը տեղի է ունենում նավթի գնի անկման ֆոնի վրա: Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելը ապրիլի 21-ին ICE բորսայում իջել է 94 կոպեկով և կազմել 62,86 դոլար: Ապրիլի 20-ին դոլարի փոխարժեքը բարձրացել է 1,42 ռուբլով և կազմել 53,32 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը աճել է 1,29 ռուբլով և կազմել 57,34 ռուբլի: Հիմնական արժույթների դիրքերի կտրուկ ամրապնդումը տեղի է ունեցել նրանից հետո, երբ ՌԴ Բանկը որոշել է բարձրացնել նվազագույն տոկոսադրույքը 0,5 տոկոսով: Վերջին շաբաթների ընթացքում երկու արժույթները ակտիվ անկում էին ապրում ռուբլու նկատամբ, դոլարի փոխարժեքը կազմում էր 50 ռուբլուց ցածր, իսկ եվրոն արժեր 55 ռուբլուց պակաս: