Բավ է պառակտվել
19-05-2015 11:19

ՌԴ-ում նկատվել է եվրոյի փոխարժեքի կտրուկ անկում

Եվրոյի փոխարժեքը Մոսկվայի բորսայում աճուրդի ժամանակ իջել է 66 կոպեկով՝ կազմելով 54,94  ռուբլի: Այս ամսվա ընթացքում ապրիլի 24-ից հետո եվրոն առաջին անգամ է նման փոխարժեք կազմել: Իր հերթին դոլարի փոխարժեքում զգալի փոփոխություններ չեն նկատվել: Այն պահպանվել է 49,14 ռուբլու մակարդակը: Մայիսի  14-ին ՌԴ Բանկը որոշեց սկսել հետևողականորեն գնել արժույթը երկրի ներքին շուկայում: Դա անհրաժեշտ միջոց է Ռուսաստանի ոսկու պահուստը ավելացնելու համար: Առքի օրեկան ծավալը կազմում է 100-200 մլն. դոլար:Տվյալ գործողությունները կատարվելու են ողջ օրվա ընթացքում արժույթի ազդեցությունը փոխարժեքի վրա նվազեցնելու նպատակով: ԿԲ-ն հայտնեց, որ մայիսի 18-ին այն գնել է շուկայում  200 մլն. դոլար: Ապրիլի  24-ին ՌԴ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հաղորդեց, որ այժմ ռուբլին չափազանց շատ է հզորացրել իր դիրքերը, որը կարող է վնասել ռուսաստանյան արտահանողներին, ովքեր ակնկալում են ավելի թանկարժեք դոլար ստանալ: Ըստ տնտեսական զարգացման նախարարության հաշվարկների՝ դոլարի փոխարժեքը  2018 թվականին կազմելու է  40 ռուբլի, եթե նավթի գինը կազմի 100  դոլար մեկ բարելի դիմաց, իսկ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն: