Բավ է պառակտվել
19-03-2015 10:44

ՌԴ-ում դեկտեմբերից հետո առաջին անգամ եվրոյի փոխարժեքի անկում գրանցվեց

Մոսկվայի բորսայում տեղի ունեցած աճուրդի ժամանակ եվրոյի փոխարժեքը կազմեց 64 ռուբլուց պակաս: Մոսկվայի ժամանակով 10.10-ի դրությամբ այն հասավ 63,9 ռուբլու նիշին, իսկ 10.20-ի դրությամբ կազմեց 64,26 ռուբլի: Վերջին անգամ Ռուսաստանում եվրոյի փոխարժեքը 64 ռուբլու նիշից ցածր անկում էր ապրել 2014 թվականի դեկտեմբերի 25-ին: Այդ ժամանակ այն հասել էր 63,93 ռուբլու նիշին: Սակայն գործարքների ավարտի պահին դեկտեմբերի 25-ին եվրոյի փոխարժեքը կազմել էր 65,52 ռուբլի: 2015 թվականի մարտի 18-ին 60 ռուբլու նիշից ցածր հայտնվեց դոլարի փոխարժեքը: Նախօրեին՝ Մոսկվայի ժամանակով 21.39-ի դրությամբ, դոլարի փոխարժեքը կազմեց 59,92 ռուբլի: Աճուրդի բացման պահին՝ մարտի 19-ին, դոլարի փոխարժեքը ընկավ մինչև 59,33 ռուբլու նիշը: 10.19-ի դրությամբ այն բարձրացավ և կազմեց 60,038 ռուբլի: Մոսկվայի ժամանակով 10.30-ի դրությամբ դոլարի փոխարժեքը կազմեց 59.78 ռուբլի: