Բավ է պառակտվել
18-03-2015 11:53

ՌԴ-ում իջել է դոլարի միջին կշռված արժեքը

Դոլարի միջին կշռված արժեքը ռուբլու նկատմամբ Մոսկովյան բորսայում գործարքների ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով 11.30-ի դրությամբ, իջել է 40,27 կոպեկով և կազմել է 61,3483 ռուբլի: Երեքշաբթի դոլարի միջին կշռված արժեքը կազմում էր 61,751 ռուբլի մեկ դոլարի դիմաց: Ռուսաստանյան ռուբլու ստեղծման նպատակը ՌԴ-ի տարածքում հաշվարկներ կատարելն է: Ռուսաստանի ԿԲ սահմանում է ռուբլու փոխարժեքը այլ արժույթների նկատմամբ: Արտերկրյա արժույթի պաշտոնական փոխարժեքը սահմանվում է յուրաքանչյուր աշխատանքային օր ՌԴ բանկի հրամանով և ուժի մեջ է մտնում սահմանելուց հետո հաջորդ օրը՝ գործելով մինչև ՌԴ բանկի հաջորդ հրամանը: