Բավ է պառակտվել
26-03-2015 10:44

ՌԴ-ում կանախատեսվում է դոլարի փոխարժեքի անկում

ՌԴ տնտեսական զարգազման նախարարության կանխատեսմանը համաձայն՝ 2015 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից ռուբլին կամրապնդի իր դիրքերը: Ըստ կանխատեսման հիմնական սցենարի՝ ենթադրվում է, որ դոլարի փոխարժեքը կազմում է 50 ռոբլուց ցածր, իսկ առավել լավատեսական կանխատեսման համաձայն՝ մինչև 40 ռուբլի: Ամերիկյան արժույթի փոխարժեքը կիջնի նավթի գնի աճի և Ռուսատանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դեպքում: Հիմնական սցենարի հիմքում ընկած է նվաթի գնաճը տարեկան 4-5 տոկոսով՝ 2015 թվականին 60 դոլար մեկ բարելի, իսկ 2018 թվականի ավարտին 50 դոլարից ցածր մեկ բարելի դիմաց դեպքում: Միևնույն ժմանակ չարժե սապսել ռուբլու փոխարժեքի աճ մինչև ընթացիկ տարվա աշունը: Ռուբլու փոխարժեքը իր ցածրագույն նիշին կհասնի մայիս ամսին (շուրջ 58,2 ռուբլի մեկ դոլարի դիմաց, այժմ դոլարի փոխարժեքը 57 ռուբլուց պակաս է կազմում), իսկ տարեվերջին՝ կարժենա 55 ռուբլի: Այնուհետև նախարարությունը «աննշան անկայունություն է» կանխատեսում 2016 թվականի ընթացքում, իսկ այնուհետև սպասվում է «կայուն ամրապնդում»: Ըստ լավատեսական սցենարի ենթադրվում է, որ նավթի գինը 2018 թվականի ավարտին կկազմի 100 դոլար մեկ բարելի դիմաց, ինչպես նաև աստիճանաբար չեղյալ կհայտարարվեն պատժամիջողները: Այդ դեպում դոլարի փոխարժեքը կկազմի 55 ռուբլուց ցածր ընթացիկ տարվա աշուն-գարուն շրջանում, և մինչև 2018 թվականը կկազմի 40 ռուբլի: