Բավ է պառակտվել
13-05-2015 16:47

ՌԴ-ում էապես իջել է դոլարի փոխարժեքը

Դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում տեղի ունեցած գործարքների ժամանակ իջել է 49 ռուբլու նիշից ցածր: Այդ մասին վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները: Նվազագույն փոխարժեքը կազմել է 48 ռուբլի 90 կոպեկ: Եվրոյի փոխարժեքը կազմում է 55,5 ռուբլի՝ իջնելով 48 կոպեկով: Ռուբլու փոխարժեքի հետագա փոփոխությունները դոլարի և եվրոյի նկատամամբ կախված են նավթի գնի վիճակագրությունից: Այսօր աճուրդի բացման պահին Brent ապրանքանիշի նավթի գինը կազմում էր 67,86 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ Մոսկվայի ժամանակով 16:00-ին՝ 67,55 դոլար մեկ բարելի դիմաց: Ներդրողները սպասում են ԱՄՆ-ում նավթի պաշարների վերաբերյալ վիճակագրությանը և Նավթ արտահանող երկրների միության ամսեկան հաշվետվության: Դրանց ցուցանիշների աճը կնպաստւ նավթի գների իջեցմանը, որը դրական ազդեցություն կունենա ռուբլու փոխարժեքի վրա: Իսկ եթե վիճակագրական տվյալները նպաստեն նավթի գների աճին, ռուբլու դիրքերը կշարունակեն ամրապնդվել: