Բավ է պառակտվել
07-04-2015 14:14

Ռուսաստանում եվրոյի փոխարժեքի անկում է գրանցվել

Բորսայում գործարքների ժամանակ Ռուսատանում եվրոյի փոխարժեքը ընկել է 60 ռուբլու նիշից ցածր: Մոսկվայի ժամանակով 13:15-ի դրությամբ եվրոպական արժույթի փոխարժեքը կազմել է 59,94 ռուբլի` նախորդ օրվա համեմատ իջնելով 55 կոպեկով: Միևնույն ժամանակ դոլարի փոխարժեքը կազմում է 55,23 ռուբլի` իջնելով 13 կոպեկով: Այդ մասին վկայում են բորսայի տվյալները: Կենտրոնական բանկի կողմից ապրիլի 7-ի համար սահմանված դոլարի պատոնական փոխարժեքը կազմում է 56,52 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը` 62,04 ռուբլի: Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը կազմում է 57,84 դոլար: Ապրիլի 7-ին ՌԴ ԿԲ-ի նախագահ Էլվիրա Նաբիուլինան ասել է, որ ռուբլու դիրքերը ամրապնդվում են մի շարք գործոնների շնորհիվ: Դրանց թվում են նավթի գնի ապակայունացումը, արտաքին պարտքերի հարցում ստեղծված իրավիճակը և առանցքային տոկոսադրույքի բարձրացնելը: Ըստ տնտեսական զարգացման նախարարության նախնական տնվյալների` 2018 թվականին դոլարի արժեքը կկազմի 40 ռուբլի, եթե նավթի գները բարձրանան մինչև 100 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ ՌԴ նկատամամբ սահմանված պատժամիջոցները աստիճանաբար չեղյալ հայտարարվեն: Ռուբլու դիրքերը շարունակում են ամրապնդվել տոկոսադրույքը մինչև 14 տոկոս հասցնելու վերաբերյալ ՌԴ Բանկի տնօրենների խորհրդի որոշումից հետո: ԿԲ պարզաբանել է, որ դա կնպաստի տնտեսական ռիսկերի նվազմանը: Հունվարի 30-ին ԿԲ որոշեց իջեցնել առանցքային տոկոադրույքը 17-ից մինչև 15 տոկոս: ՌԴ Բանկը պարզաբանեց, որ տոկոսադրույքի նախորդ բարձրացնելը հանգեցրեց գնաճի կայեւնացմանը և արժեզրկմանը «մինչև այն ստիճանը, որը ակնկալում էր ՌԴ Բանկը»: Տոկոսադրույքի իջցման մասին հաղորդագրություններից հետո Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը մոտեցավ 71 ռուբլու նիշին, իսկ եվրոյի փոխարժեքը կազմեց ավելի քան 80 ռուբլի: Դեկտեմբերի 16-ին ԿԲ կտրուկ բարձրացրեց տոկոսադրույքը 10,5-ից մինչև 17 տոկոս: Նույն օրը բորսայում եվրոն գերազանցեց 100 ռուբլու նիշը, իսկ եվրոն` 80 ռուբլու նիշը: Ազգային արժույթի կտրուկ արժեզրկման պատճառով Ռուսաստանում 2014 թվականի դեկտեմբերի 16-ը կոչվեց «սև երեքշաբթի»: