Բավ է պառակտվել
24-03-2015 10:20

ՌԴ-ում երկու բանկ զրկվել է լիցենզիայից

ՌԴ Կենտրոնական բանկը լիցենզիայից զրկել է երկու վարկային կազմակերպության՝ «Կոնգրես Բանկին» (Մոսկվա) և «Դագէներգոբանկին» (Մախաչկալա): Համապատասխան հայտարարությունը տեղադրված է ԿԲ-ի կայքում: «Կոնգրես Բանկը» փակելու մասին որոշումը ընդունվել է ոչ բավարար կապիտալի, ինչպես նաև բանկային օրենսդրության և ԿԲ նորմատիվների խախտման հետևանքով: «Դագէներգոբանկը» զրկվեց լիցենզիայից «ռիսկայի վարկային քաղաքականություն անցկացնելու» հետևանքով: Բանկի ղեկավարությունը և սեփականատերերը բանկի գործունեությունը կարգավորելու ուղղությամբ միջոցները չեն ձեռնարկել: ԸՍՏ ԿԲ-ի տվյալների՝ «Դագէներգոբանկը» ՌԴ բանկային համակարգում ակտիվների չափով գրավում էր 419-րդ հորիզոնականը, իսկ «Կոնգրես Բանկը» 800-րդն էր: «Դագէներգոբանկի» հաճախորդները իրենց դեպոզիտներով փոխհատուցում կստանան: Ավելի վաղ՝ փետրվարի 16-ին, ՌԴ ԿԲ լիցենզիայից զրկեց «ՍԲ Բանկը», որին բնակչությունը վստահել էր 16,4 միլիարդ ռուբլի: