Բավ է պառակտվել
08-11-2014 18:44

Հալեպում դարձյալ հայ է զոհվել

Այսօր առավոտյան Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում այսօր դարձյալ հայ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը: 
Համաձայն տարածված տեղեկատվության՝ այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ին, Հալեպի Ազգային առաջնորդարանի շենքի դիմաց զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված ինքնաշեն հրթիռի պայթյունից զոհվել է 1965թ.-ին ծնված Նազարեթ Մալճյանը: Վերջինս Ազգային առաջնորդարանի պահակն է: Գազի բալոնով պատրաստված հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև երկու արաբ անցորդ: Հանգուցյալի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց:
Հիշեցնենք, որ Սիրիայում ավելի քան 3 տարի շարունակվող պատերազմի հետևանքով էական կորուստներ է ունեցել նաև հայ համայնքը: Սիրիահայերի զոհերի թիվը վաղուց անցել է 100-ը, համայնքը նաև էական նյութական վնասներ է կրել: