Բավ է պառակտվել
28-01-2015 10:56

ՌԴ-ն հայտնվել է «անազատ տնտեսությամբ» երկրների ցուցակում

Ռուսաստանի դիրքը իջել է տնտեսական ազատությունների վարկանիշային աղյուսակում, և երկիրը զբաղեցրել է 143-րդ հորիզոնականը՝ հայնտվելով աշխարհի «հիմնականում անազատ» տնտեսությունների ցուցակում: ՌԴ-ն հայտնվել է Կոմորաների և Գվինեայի միջև: Իսկ, օրինակ՝Տաջիկստանը գտնվում է 140-րդ տեղում, Լիբերիան՝ 141-րդ հորիզոնականում: Սակայն հակառակ Ռուսաստանի վարկանիշային վատթարացմանը երկրում տնտեսական ազատությունների ոլորտում աննշան դրական փոփոխություններ են արձանագրվել: Ցուցանիշը բարձրացել է 0,2%-ով 2013 թվականի ցուցանիշի համեմատ:Անցյալ տարի Ռուսաստանը գտնվում էր 140-րդ հորիզոնականում: