Բավ է պառակտվել
01-05-2015 09:55

Մեկ օրում Հայաստանում եվրոյի փոխարժեքն աճել է մոտ 4.6 տոկոսով

Երեկվա համեմատ եվրոյի փոխարժեքն աճել է մոտ 4.6 տոկոսով, իսկ նախորդ օրը մոտ 10 տոկոսանոց աճ էր գրանցվել:Այսօր մեկ եվրոն կարելի է գնել 539 նվազագույն և 546 առավելագույն գնով: Միջին փոխարժեքն է 541.50 ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշներն էին համապատասխանաբար` 511 և 515 ՀՀ դրամ: Դոլարն էլ երեկվա դրությամբ գրանցել է առքի դեպքում 1, վաճառքի 1.40 տոկոսի չափով դրական տատանում` արժևորում: Մեկ դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքն է 482 դրամ։