Բավ է պառակտվել
20-03-2015 16:30

Հայաստանում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մարտի 20-ին, կազմել է 478.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.67 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 510.55 դրամ (նվազել է 1.82 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 704.62 դրամ (նվազել է 9.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.95 դրամ (նվազել է 0.03 դրամով): Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 238.26 դրամ, ոսկին՝ 17,668.99 դրամ, պլատինը՝ 16,756.47 դրամ: Մարտի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ո ւմ կայացել է 1,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 477.9 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 477.74 դրամ: