Բավ է պառակտվել
28-03-2015 16:14

Հայասատանում դոլարն արժեզրկվում է

Այսօր մեկ ամերիկյան դոլարի առքը 468.50 ՀՀ դրամ նվազագույն և 470 ՀՀ դրամ առավելագույն գնով է, վաճառքը` 473 ՀՀ դրամ նվազագույն և 474.50 ՀՀ դրամ առավելագույն գնով: Սակայն եթե երեկվա` մարտի 27-ի, դրությամբ դոլարի առքի և վաճառքի տատանումը 0 .25-ի միջակայքում է, ապա եվրոն ևս անկումներ է գրանցել, ըստ որում, շատ ավելին: Այսպես. երեկվա դրությամբ եվրոյի առքի փոխարժեքը նվազել է -2.01 տոկոսով, վաճառքինը` -1.19: Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա այս արտարժույթը շաբաթվա ընթացքում պահպանել է դիրքերը: 1 ռուսական ռուբլու առքը բանկերի կողմից 7.71 նվազագույն և 8 .12 ՀՀ դրամ է, վաճառքը` համապատասխանաբար` 8.32 , 8.77: Հիշեցնենք, որ տնտեսագիտության թեկնածու Վիլեն Խաչատրյանը վերջին մի քանի օրերին դոլարի արժեզրկման միտումը պայմանավորել էր մի քանի գործոնների փաթեթով, որոնցից առաջինը Նովրուզի օրերին Հայաստան մեծ քանակությամբ իրանցի զբոսաշրջիկների առկայությունն էր, երկրորդը` ռուսական ռուբլու կայունացումը, երրորդը` ՀՀ տնտեսության մեջ եվրապարտատոմսերի տեղաբաշխումը` մոտ 500 միլիոնի չափով դոլարի չափով:

Ի պատասխան դիտարկման, թե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ամենաթեժ շրջանում` ապրիլին, Հայաստան զբոսաշրջիկների մեծ հոսք է լինելու, ինչը նշանակում է, որ Հայաստան է մտնելու մեծ քանակությամբ արտարժույթ. ի՞նչ տատանումներ են ակնկալվում, տնտեսագետը նկատել էր, որ կուրսի տատանում միևնույն է` գտնվելու է 460-480 միջակայքում: