Բավ է պառակտվել
28-04-2015 10:12

Դոլարի ու եվրոյի աննշան աճ Հայաստանի բանկային շուկայում

Մեկ ԱՄՆ դոլարը վերջին օրերին փոքր-ինչ արժևորվելու միտում են գրանցում: Երեկվա համեմատ` նշված երկու արտարժույթները 0,5-1.5 տոկոսի սահմաններում արժևորվել են ապրիլի 27-ի համեմատ:  Մեկ ԱՄՆ դոլարի գնման նվազագույն փոխարժեքն է` 472 դրամ, առավելագույնը` 474.50 դրամ, վաճառքի նվազագույննը` 477 դրամ, առավելագույնը` 478 դրամ: Մինչև ապրիլքսանչորսյան ժամանակաշրջանը, երբ Հայաստան բավականի մեծ թվով զբոսաշրջիկներ եկան Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և աշխարհի այլ երկրներից, մեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը 3 դրամով պակաս էր:  Մեկ եվրոն էլ երեկվա դրությամբ արժևորվելով գնման և վաճառքի ցուցանիշների համար համապատասխանաբար` 1.48 և 0.98 տոկոսով, ունի վաճառքի համար 521.39 միջին փոխարժեքը:  Այսօր 1 եվրոյի նման նվազագույն արժեքն է 518 դրամ, առավելագույնը՝ 523 դրամ: Եվրոյի պարագայում մի քանի օր առաջվա համեմատ բարձրացումն արդեն 4-5 դրամի սահմաններում է: