Բավ է պառակտվել
04-04-2015 10:56

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները 28.6 %-ով նվազել են

2015 թվականի փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 12049 գործարք, որոնց քանակը հունվար ամսվա համեմատ աճել է 34%-ով, իսկ 2014 թվականի փետրվարի համեմատ՝ նվազել 28.6 %-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից: Ըստ Կադաստրի` 2015թ-ի փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3834 օտարման գործարքների 71.5 %-ը կազմել է առուվաճառքը, 27.9 %-ը` նվիրատվությունը և 0.6 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 2 31.8 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 32.9 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: 2015 թվականի փետրվարին,հունվարի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 81.4 %-ով, իսկ 2014 թվականի փետրվարի համեմատ՝ նվազել 4.0 %-ով: Ինչ վերաբերում է առուվաճառքի գործարքներին, ապա 2015 թ-ի փետրվարին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 61.7 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևանում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 75.1 %-ով, իսկ 2014 թվականի փետրվարի համեմատ՝ նվազել 33.4 %-ով: Նշվում է նաև, որ փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3834 օտարման գործարքների 71.5 %-ը կազմել է առուվաճառքը, 27.9 %-ը` նվիրատվությունը և 0.6 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 31.8 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 32.9 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: Փետրվարին հունվարի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 81.4 %-ով, իսկ 2014 թվականի փետրվարի համեմատ՝ նվազել 4.0 %-ով: 2015 թվականի փետրվարին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 61.7 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 75.1 %-ով, իսկ 2014 թվականի փետրվարի համեմատ՝ նվազել 33.4 %-ով: Ինչ վերաբերում է գներին, ապա գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2015-ի փետրվարին Երևանում անհատական բնակելի տների շինության 1 քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2015 թ-ի հունվարի համեմատ մնացել են անփոփոխ: