Բավ է պառակտվել
29-04-2015 14:27

ՀՀ-ում կարող է թանկել էլեկտրաէներգիան

Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հետևանքով էլեկտրաէներգիան կարող է թանկել: Այսօր Ազգային ժողովում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ներկայացրեց Ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետների վերաբերյալ նախորդ տարվա դեկտեմբերին Մոսկվայում ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված համաձայնագիրը: Նա հաղորդեց, որ աշխատանքները իրականցվելու են երկու փուլով, և այդ ժամանակ կպարզվի նաև ծրագրի իրագործման ընդհանուր արժեքը: Գալստյանի խոսքով՝ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա Ատոմային էլեկտրակայանը մինչև 2026 թվականը շահագործման հավաստագիր կստանա: Հիմնավորելով ծրագրի իրագործման անհրաժեշտությունը՝ նա նշեց, որ քանի որ չհաջողվեց ժամանակին սկսել էներգաբլոկի կառուցման աշխատանքները, Հայաստանը այժմ ստիպված է սկսել այդ աշխատանքները, քանի որ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016 թվականի վերջին, որից հետո երկիրը կարող է բախվել էներգետիկ հզորությունների պակասի խնդրին: Նրա խոսքով՝ ըստ նախնական հաշվարկների՝ անհրաժեշտ է 270 մլն. դոլար: Բացի այդ Ռուսաստանը 30 մլն. դոլարի գրանտ կհատկացնի», - հյտարարեց նա: Վարկային միջոցների ներգրավումը և մարումը հավելյալ բեռ կդառնասակագների հարցում: Ինչպես հայտարարեց Գալստյանը, խոսքը 1 կվ/ժ 2,5 դրամով հատկացնելու մասին է: