Բավ է պառակտվել
21-03-2015 09:35

Հայաստանում խարդախությամբ զբաղվող կազմակերպություն է գործում. ԿԲ

Հայաստանի Կենտրոնական բանկը զգուշացնում է քաղաքացիներին, որ երկրի տարածքում գործում է «Ռոս Գրուպ» ընկերությունը, որի գործունեությունը խարդախության տարրեր են պարունակում: ԿԲ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ վերջերս հասարակական վայրերում կարելի է հանդիպել բնակչությանը վարկ մարելու հարցում օգնություն ցուցաբերելու մասին «Ռոս րուպ» ՓԲԸ-ի կողմից տարածվող հայտարարությունը: ԿԲ ուսումնասիրել է տվյալ կազմակերպության կողմից տարածված հայտարարությունը, այդ թվում նաև վարկի 20 – 30% մարելու մասին առաջարկը: Ըստ ԿԲ-ի՝ այդ փաստաթղթերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ տվյալ կազմակերպության կողմից առաջարկվող ծառայությունները խարդախության տարրեր են պարունակում և դրանցից օգտվելը կարող է հանգեցնել քաղաքացիների ֆինանսական միջոցների կորստին, ինչպես նաև անձնական տվյալների ոչ իրավաչափ փոխանցմանը և իրավունքների պաշտպանության արդյունավետության բարդացմանը: Սպառողների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ԿԲ զգուշացնում է քաղաքացիներին վերը նշված ռիսկերի մասին, ինչպես նաև կոչ է անում զերծ մնալ տվյալ կազմակերպության հետ գործարքներ կնքելուց: