Բավ է պառակտվել
11-02-2015 14:18

Կայացել է գյուղական տարածքների զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնադրամի 2014թ. բյուջեում, այնուհետև քննարկել ու հաստատել է 2015թ. բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, հիմնադրամի հաստիքացուցակի և 2015թ. տարեկան աշխատանքային ծրագիրը:
Հաստատվել է նաև հիմնադրամի 2014թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպությունը և հիմնադրամի ներդրումների պահեստավորման կանոնակարգը: Փոփոխություններ են կատարվել հիմնադրամի հաստիքացուցակում: