Բավ է պառակտվել
09-06-2015 07:37

Քննարկվում են պետբյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ.չափաքանակները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում  սկսվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում եմ, որ մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ սփյուռքի, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդի` պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակները: