Բավ է պառակտվել
17-09-2015 09:20

Կառավարությունում մեկնարկել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մեկնարկել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:  ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Մշակույթի, Սփյուռքի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկայի և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Բնապահպանության, Քաղաքաշինության նախարարությունների, ՀՀ սահմանադրական դատարանի, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Դատական դեպարտամենտի ղեկավարները ներկայացրել են առաջարկություններ «ՀՀ 2016թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
Ըստ ընթացակարգի՝ վարչապետի գլխավորությամբ տեղի են ունենում պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու բյուջեի նախագիծը և ներկայացվելու է Ազգային ժողով: