Բավ է պառակտվել
19-01-2015 15:19

2015թ. առաջին օրերին Հայաստանում գները մի փոքր նվազում են

2015թ. առաջին տասնօրյակին հանրապետությունում գների ոչ մեծ նվազում է նկատվել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության գնումների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Այսպես, հունվարի 12-ի դրությամբ նկատվում է գների որոշակի անկում՝ 2014 թ. դեկտեմբերի վերջին օրվա համեմատ: Այնուամենայնիվ, այս տվյալները շատ մոտավոր են՝ 90 ապրանքի եւ ծառայության վերաբերյալ, որը կազմում է 470 միավոր ընդհանուր զամբյուղի ընդամենը 45-50% -ը: Դեկտեմբերի գնաճը, որը նոյեմբերի համեմատ կազմել էր 3%, հաշվի չէր առել դեկտեմբերի 15-18-ի գնաճի պիկը, որն առաջացավ դոլաի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի կտրուկ անկման հետեւանքով: Պատճառն այն է, որ Ազգային վիճակագրական ծառայության մտադիտարկումը կատարվում է ամեն տասնօրյակի վերջում եւ հաջորդի սկզբում, տվյալ դեպքում՝ 19-22-ին: «Այնուամենայնիվ, աճը կարճաժամկետ էր, եւ այնուհետեւ դեկտեմբերին շարունակեց կարգավորվել: Եվեթե դեկտեմբերի կեսերին բանկերում դոլարի փոխարժեքը հասել էր 560 – 570-ի, ապա հետո այն նվազեց մինչեւ 450-ի, իսկ վերջերս այն աստատվել է 470-475-ի մակարդակում», – հավելել է Մարտիրոսյանը: