Բավ է պառակտվել
09-11-2016 13:01

2016-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Հայաստանում գներն աճել են 0.5 տոկոսով

2016-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Հայաստանում գներն աճել են 0.5 տոկոսով: Այս մասին ասված է 2016-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում սպառողական գների մասին Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ:

2016-ի հոկտեմբերին ինֆլյացիան կազմել է 0.5 տոկոս: Այդ թվում սննդամթերքի գներն աճել են 0.6 տոկոսով, ոչ պարենային արտադրանքի գները՝ 1.1 տոկոսով: Սպասարկման ոլորտում գները չեն փոփոխվել:

2016-ի հոկտեմբերին, 2015-ի դեկտեմբերի համեմատ, գներն ավելի ցածր են: Սպառողական գների ինդեքսը կազմել է 96.9 տոկոս, այդ թվում՝ պարենամթերքի համար (ծխախոտն ու ալկոհոլը ներառյալ)՝ 94.7 տոկոս, ոչ պարենային ապրանքների համար՝ 97.6 տոկոս, ծառայությունների համար՝ 99.3 տոկոս:

Անկում է նկատվում նաեւ 12-ամսյա կտրվածքով: 2016-ի հոկտեմբերին, 2015-ի դեկտեմբերի համեմատ, գների ինդեքսը կազմել է 99.1 տոկոս: