Բավ է պառակտվել
26-02-2015 12:58

ՀՀ ԱԺ-ում հետաձգվել է «Շահութահարկի մասին» օրինագծի քվեարկությունը

«Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկությունը կկայանա խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, որը, ըստ նախնական տվյալների, տեղի կունենա մարտի 3-4-ը: Ի սկզբանե որոշվել էր ավարտել օրինագծի ուսումնասիրումը 48 ժամի ռեժիմի շրջանակում: Ինչպես հայտնեց այսօր նիստի ժամանակ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, խորհրդարանի ղեկավարությունը որոշել է հետաձգել օրինագծի քվեարկությունը պատգամավորներին փաստաթուղթը պատշաճ կերպով ուսումնասիրելու հնարավորություն տալու նպատակով: Ենթադրվում է, որ ըստ կառավարության կողմից հաստատված ծրագրերի 50 մլրդ. դրամի ընդհանուր ծավալի արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար շահութահարկը կնվազի 20%-ից մինչև 2%: Առաջին ընթերցումից մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում որոշվել է նաև նմանատիպ հնարավորություններ ընձեռել ավելի փոքր ծավալի ընկերություններին: Մասնավորապես 40 միլիարդ դրամի ընդհանուր ծավալի ծրագրերը կվճարեն 5% շահութահարկ: Եվս մեկ փոփոխություն է հանդիսանում այն հանգամանքը, որ այժմ խոսքը արդն ոչ թե մեկ այլ մի խումբ ընկերությունների մասին է: Բացի այդ նշված 40-50 մլրդ. դրամի ծավալների հաշվարկման համար նաև հաշվարկվելու են ծառայությունները: Միևնույն ժամանակ կառավարությունը կսահմանի արտահանվող ապրանքատեսակների երեք տարի ժամկետով մինիմալ սահմանը, որը աստիճանաբար կերկարաձգվի: Խոսքը ոչ թե ընդհանուր առմամբ արտահանման ծավալի հավելյալ աճի ապահովման կամ տնտեսվարող սուբյեկտներին հանդիպող խոչընդոտների հեռացման մասին է: Մեր արտահանողները կկարողանան նաև արտահանմամբ զբաղվել ցանկացած եղանակով: Նրանց ոչինչ չի ստիպի դրանով զբաղվել կենտրոնացված եղանակով: Ինչպես հայտնել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը, արտոնությունները չեն վերաբերվի ոգելից խմիչքների, ծխախոտի, ինչպես նաև ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի և մետաղի արտահանմանը: Այվազյանի խոսքով արտոնությունները հիմնականում կվերաբերվեն Հայաստանում արտադրված ապրանքներին: