Բավ է պառակտվել
19-02-2015 13:49

ԱԺ կներկայացվի «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխված տարբերակը

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Շրջանառության հարկի մասին» և հարակից «Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ փոփոխությունը վերաբերում է առևտրական ու առուվաճառքի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորմանը: «Քննարկել ենք բավական երկար՝ խնդրի հանգուցալուծման նպատակով: Կան մի քանի մոտեցումներ, այդ թվում նաև խորհրդարանական խմբակցությունների կողմից, հաշվի ենք առել նաև տնտեսվարող սուբյեկտների առաջարկությունները»,-ասաց նա:  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշեց. «Մենք երկու օր կքննարկենք ու կուղարկենք Ազգային ժողով: Իրոք պետք է քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ՓՄՁ-ների, ՀԿ-ների, խորհրդարանական քաղաքական ուժերի հետ»: Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը առաջացրել էր տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունները: