Բավ է պառակտվել
16-02-2016 14:35

Մոսկվայում կքանդեն ադրբեջանցի գործարարի պատկանող առևտրի կենտրոնը

Մոսկվայում փետրվարի 24-ին կքանդեն «Պիրամիդա» առևտրային կենտրոնը, հայտնում է  մայրաքաղաքի առևտրի և ծառայությունների վարչության ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկին: 
Առևտրային կենտրոնի տեղում հանրային տարածք կլինի: 
1500 քմ տարածք զբաղեցնող կենտրոնի սեփականատերն Ադրբեջանի քաղաքացի Ռամին Սուլթանովն է։ 
Փակվել են կենտրոնի կոսմետիկայի խանութները։ Վարձակալները և առևտրային կետերի սեփականատերերը սկսել են տարածքն ազատել դեռևս նախօրեին: