Բավ է պառակտվել
29-05-2015 10:20

Աշխարհում աճել են նավթի գները ԱՄՆ-ի պաշարների կրճատման հետևանքով

Աշխարհում աճել են նավթի գները ԱՄՆ-ի առևտրական պաշարների կրճատման մասին հաղորդագրությունների հետևանքով: Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները: Մոսկվայի ժամանակով 8.25-ին Brent ապրանքանիշի հուլիս ամսվա համար սահմնված նավթի գինը աճել է 0,70%-ով և կազմել է $63,02 մեկ բարելի դիմաց: WTI ապրանքանիշի հուլիս ամսվա համար սահմնված նավթի գինը աճել է 0,97%-ով և կազմել $58,24 մեկ բարելի դիմաց: Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ ԱՄՆ-ի առևտրական նավթի պաշարները ռազմավարական պաշարներից առանձին մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել են 0,6%-ով (2,8 մլն. բարել) ՝ կազմելով 479,4 մլն. բարել: