Բավ է պառակտվել
06-04-2015 11:05

Աշխարհում աճում են նավթի գները

Երկուշաբթի նավթի գները աճել են նրանից հետո, երբ Սաուդյան Արաբիան պահանջարկի լավացման արդյունքում բարձրացրեց Ասիան մատակարարվող բավթի գները: Brent ապրանքանիշի նավթի մայիս ամսվա համար սահմանված գինը Լոնդոնի ICE Futures բորսայում Մոսկվայի ժամանակով 9:12-ին բարձրացել է$0,93-ով (1,69%) և արժե մինչև $55,88 մեկ բարելի դիմաց: WTI ապրանքանիշի նավթի ֆյուչերզը Նյու Յորքի բորսայում բարձրացել է $1,17-ով (2,38%) և կազմել $50,31 մեկ բարելի դիմաց: Ուրբաթ Լոնդոնում և Նյու Յորքում բորսաները փակ են եղել Զատկի տոնի կապակցությամբ: Ինչպես հայտնել է սաուդյան Saudi Aramco պետական ընկերությունը, Arab Light ապրանքանիշի նավթը ասիացի գնորդների համար կթանկի 30 ցենտով մեկ բարելի դիմաց: Այսպիսով գալիք ամիս տվյալ ապրանքանիշի նավթի գինը Օման և Դուբայի նավթի միջին գնից $0,6-ով մեկ բարելի դիմաց ցածր արժեք կունենա: Միևնույն ժամանակ մարտին Ասիայում գրանցվել է վերջին 14 տարվա ընթացքում առավել ցածր նավթի գինը: Իրաքը, ՔՈւվեյթը և Իրանը նույնպես իջեցնում էին մարտ ամսի նավթի գները` փորձելով պայքարել շուկայում: Միևնույն ժամանակ Saudi Aramco ընկերությունը կիջեցնի ԱՄՆ-ի և Եվրոպայի համար նախատեսված նավթի գները: Կարծես թե Սաուդյան Արաբիան ամրապնդել է իր դիրքերը շուկայում` լավ չափաբաժին ստանալով, և նրանք ավելի քիչ են անհանգստանում այլ արտադրողների մրցակցությունից, քան անցյալում: