Բավ է պառակտվել
08-04-2015 08:38

Աշխարհում շարունակում են բարձրանալ նավթի գները

Երկուշաբթի՝ ապրիլի 6-ին, Նյու Յորքի բորսայում գործարքները ավարտվել են նավթի մայիս ամսվա գների բարձրացմամբ: Առավել բարձր գին է (6,11%) գրանցվել WTI ապրանքանիշի նավթի համար, որը աճել է 3 դոլարով՝ հասնելով 52,14 դոլարի մեկ բարելի դիմաց: Brent ապրանքանիշի նավթի գինը կազմել է 58,12 դոլար մեկ բարելի դիմաց՝ բարձրանալով 5,77%-ով: Փորձագետները որպես նավթի գնի աճի պատճառ են համարում երեքը՝ դոլարի փոխարժեքի անկումը, ասիացի հաճախորդների համար Սաուդյան Արաբիայի կողմից 0,3 դոլարով նավթի գնի բարձրացումը, ինչպես նաև ԻՐանի նկատմամբ սահմնված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու հապաղումը: Ըստ առավել համարձակ կանխատեսումների՝ Իրանի նավթի խոշոր մատակարարողների շարքերը կվերադառնա 2015 թվականի ավարտից ոչ ուշ: Միևնույն ժամանակ Սինգապուրի բորսայում նավթի գները թեթևակի իջել են: WTI ապրանքանիշի նավթը էժանացել է 41 ցենտով և կազմում է 51,73 դոլար, իսկ Brent նավթի մեկ բարելի գինը իջել է 61 ցենտով և կազմել 57,51 դոլար: Որպես հնարավոր պատճառ բարձրաձայնվում է իրենց եկամուտները ապահովելու նավթի վաճառողների ցանկությունը: