Բավ է պառակտվել
16-04-2015 08:26

Աշխարհում նավթի գնի աճ է նկատվել

ICE բորսայում տեղի ունեցած գործարքների ընթացքում Brent ապրանքանիշի նավթի գինը 2015 թվականի հունիս ամսվա համար բարձրացել է մինչև $60,99 մեկ բարելի դիմաց, որը 1,97%-ով բարձր է վերջին առք ու վաճառքի գործարքների ժամանակ սահմանված գնից և վերջին ամսվա առավելագույն արդյունքն է: Վերջին անգամ Brent-ի մեկ բարելի գինը կազմում էր ավելի քան $61 դոլար 2015 թվականի մարտի սկզբին: Նավթի գինը աճում է նավթն արտահանող երկրների կազմակերպության պայմանավորվածության հիման վրա, որի համաձայն կպահպանվի նավթարդյունաբերության հիմնական ծավալը: Միևնույն ժամանակ նախօրեին Իրանի նավթի նախարարը կոչ արեց կազմակերպությանը կրճատել նավթարդյունաբերությունը առնվազն 5%-ով: