Բավ է պառակտվել
31-03-2015 08:38

Վրաստանում նավթ են փնտրում

«Նինոծմինդա» նավթարդյունաբերական ընկերությունը 4,500 մ խորության վրա նավթ է փնտրում Արևելյան Վրաստանի Կախետիա տարածաշրջանի Սագարեջո շրջանի Մանավի գյուղի տարածքում: Հորատանցքը ուսումնասիրել են Վրաստանի էներգետիկայի նախարարը և Վրաստանում Նավթի և գազի գործակալության «Նինոծմինդա» նավթարդյունաբերական ընկերության ներկայացուցիչը: «Մանավի-13» հորատանցքի ենթադրյալ արժեքը կազմում է ավելի քան 21 մլն. դոլար: Ներդրողի պատվերով նավթարդյունահանման աշխատանքները կիրականցնեն «Գրեյ վուլֆ», «Շլումբերժե», «Հալիբարթոն» հեղինակավոր ընկերությունները: «Նինոծմինդա» նավթարդյունաբերական ընկերությունը աշխատում է Վրաստանում 1996 թվականից ի վեր, և դրան պատկանում է Վրաստանի տարածքում գտնվող երկու լիցենզավորված կառույցահատված՝ XIE և XIF: Ընկերության ակտիվներին կառավարում են բրիտանական և հոլանդական «Կանարգո Լիմիթեդ» և «Էմ. Էն. Դի. Ջորջիա Բի. Վի.» նավթի և գազի ընկերությունները: Լիցենզավորված կառույցահատվածների ընդհանուր մակերեսը կազմում է 108 քառակուսի մետր: 1966-2014 թթ.-ին ընկերությունը Վրաստանում 211,8 մլն. դոլարի չափ ներդրումներ է կատարել: