Բավ է պառակտվել
28-04-2015 12:47

Պետդումա է մտցվել ՀՀ-ը բնական գազի անտուրք փոխադրման ժամկետը երկարաձգելու նախագիծը

Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է մտցրել Հայաստան բնական գազի, նավթամթերքների և ալմաստների անմաքս փոխադրումների մինչև 2016 թ. երկարաձգման մասին օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկությունը տեղադրված է Պետդումայի ստորին պալատի տվյալների էլեկտրոնային բազայում: Արձանագրությունը մեկ տարով՝ մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգում է ներքին սպառման ծավալներով Ռուսաստանից Հայաստան նավթամթերքների և բնական գազի, ինչպես նաև չմշակված բնական ալմաստների անտուրք փոխադրումները՝ հաստատված ինդիկատիվ բալանսների կազմում: Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տեղեկությամբ՝ 2014 թ. Ռուսաստանից Հայաստան ներկրվել է 1,8 մլրդ խմ բնական գազ, 222 000 տոննա նավթամթերքներ: Միաժամանակ, 2014 թ. բնական գազի անտուրք փոխադրումների դեպքում Ռուսաստանի դաշնային բյուջեի նվազող եկամուտները կազմել են մոտավորապես 104 մլն դոլար, նավթամթերքներինը՝ 48 մլն դոլար: 2014 թ. առաջին-երկրորդ եռամսյակներում չմշակված բնական ալմաստների փոխադրում չի իրականացվել: Չմշակված բնական ալմաստների փոխադրման դեպքում Ռուսաստանի դաշնային բյուջեի նվազող եկամուտները 2014 թ. երրորդ եռամսյակում կազմել են մոտավորապես 2 մլն ռուբլի: