Բավ է պառակտվել
02-04-2015 08:32

Ծիրանի բերքն այս տարի առատ կլինի

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարի ծիրանի առատ բերք է ակնկալում: Այս թեմայով  «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ եթե մինչև ապրիլի 23-ը, 24-ը եղանակային անակնկալներ չլինեն, ապա ծիրանի բերքը առատ կլինի: Ըստ փոխնախարարի՝ այս պահին որևէ վտանգ չկա, և ամբողջ մարտ ամսվա ընթացքում ծիրանի այգիներին որևէ բան չի վնասել, այդ թվում ՝ երկու օր առաջ Երևանում, Էջմիածնի, Մասիսի, և Արտաշատի որոշ համայնքներում տեղի ունեցած կարկուտը: «Փոքր պսակաթերթեր են թափվել, ինչ-որ բույլեր, բայց դրանք բացարձակապես բերքի վրա չեն կարող ազդեցություն ունենալ: Այս պահի դրությամբ եթե գնահատելու լինենք, մենք շատ բարձր բերքի ակնկալիք ունենք», - նշել է նա: