Բավ է պառակտվել
13-04-2016 10:25

Երևանում կհանդիպեն ՀՀ-ի, Վրաստանի, ՌԴ-ի և Իրանի էներգետիկայի նախարարները

Ապրիլի 13-ին Երևանում նախանշված է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարների հանդիպումը: Այն անցյալ տարվա դեկտեմբերին մեկնարկած քառակողմ բանակցությունների շարունակությունը կլինի, երբ Երևանում հանդիպեցին առաջին երեք երկրների նախարարներն ու «Ռոսսետի» ընկերության գլխավոր տնօրենը (ՌԴ էլցանցերի օպերատոր):

Այս հանդիպմանը նախատեսվում է նաեւ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի մասնակցությունը: Այս մասին տեղեկացրեց ՌԴ էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Օլգա Գոլանտը: