Բավ է պառակտվել
09-04-2015 13:36

Երևանում գների մակարդակի աճ է գրանցվել

2015 թվականի փետրվարի համեմատ մարտին Երևանում գնաճի մակարդակը աճել է 0.2%: Նման կարծիք է մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրության բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ 2015 թվականի փետրվարի համեմատ մարտին Հայաստանի սպառողական շուկայում 0.1% դեֆլյացիա է գրանցվել, որը հիմնականում պայմանավորված է 0.9 %-ով մթերքի գների իջեցմամբ: Մարտիրոսյանը նշեց, որ մթերքի գինը, ոգելից խմիչքները և ծխախոտը ներառյալ, իջել է 0.8%-ով, իսկ ոչ պարենային շուկայում, ինչպես նաև ծառայությունների ոլորտում գները աճել են 1.2%-ով և 0.2%-ով: Մարտիրոսյանը նշեց, որ 2014 թվականի դեկտեմբերի համեմատ 2015 թվականի մարտին սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3%, իսկ սննդամթերքի, ոգելից խմիչքների և ծխախոտի սպառողական գների ինդեքսը՝ 102.8%, ոչ պարենային ապրանքի սպառողական գների ինդեքսը՝ 103.6%, իսկ ծառայությունների ոլորտում՝ 100.8%: 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին սպառողական գների աճը կազմել է 0,8% , որը 0,4 տոկոսով բարձր ՝ նախորդ տարվա ցուցանիշներից: 2014 թվականի մարտի համեմատ 2015 թվականի մարտին սպառողական գների ինդեքսը կազմել է 105.8%, ոգելից խմիչքների և ծխախոտի սպառողական գների ինդեքսը՝ 106.8%, ոչ պարենային ապրանքի սպառողական գների ինդեքսը՝ 105.8%, իսկ ծառայությունների ոլորտում՝ 103.7%, իսկ 2014 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ 2015 թվականի հունվար-մարտին համապտասխանաբար կազմել է 105.1%, 106.3%, 104.4% и 103.5%: Մարտիրոսյանը հավելեց, որ իրենց կողմից 9 ուսումնասիրված քաղաքներում 2015 թվականի փետրվարի համեմատ մարտին սպառողական գները իջել են 0.6-0.1%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ գների մակարդակը մայրաքաղաքում բարձրացել է 0.2%-ով: