Բավ է պառակտվել
06-10-2015 10:36

ԵԱՏՄ-ում ստեղծվել է ֆինանսական շուկայի մեխանիզմների մշակմամբ զբաղվող խումբ

Եվրասիական տնտեսական միությունում կազմավորվել է անկախ փորձագետների խումբ, որը պետք է զբաղվի ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր ֆինանսական շուկայի մեխանիզմների ներդրման և մշակման հիմնախնդիրներով: 
Այս մասին հայտարարել է նախարար, ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության գծով կոլեգիայի անդամ Տիմուր Սուլեյմանովը` «Սոչի 2015» միջազգային ներդրումային համաժողովում, ինչի մասին տեղեկացնում է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունը: 
Նախարարը նշել է, որ ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման մեխանիզմների վրա աշխատանքը պետք է սկսել հենց հիմա ու ավելացրել. «Անհրաժեշտ ենք համարում «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի բազայի հիմքի վրա ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի մեխանիզմների մշակման ոլորտի անկախ փորձագետներ: