Բավ է պառակտվել
06-02-2015 10:31

ԵՏՄ-ում քննարկվել են Տրանսպորտային միջոցների միասնական անձնագրերի հարցը

Երեկ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ԵՏՀ խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված խորհրդի անդամ, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ՀՀ պատվիրակության այլ անդամներ: Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ նիստում քննարկվել են մեկ տասնյակից ավել հարցեր, այդ թվում` Ղրղզստանի անդամակցության պայմանագրի հավելվածները, Միասնական նոր մաքսային օրենսգրքի վերաբերյալ հարցեր: Մեկ հարց վերաբերում էր Տրանսպորտային միջոցների միասնական անձնագրերի ներդրման համաձայնագրին ՀՀ միանալուն, որը հնարավորություն կտա էլ ավելի դյուրացնելու Հայաստանի Հանրապետությունից տրանսպորտային միջոցների արտահանումն ու ներմուծումը Եվրասիական միասնական տնտեսական տարածք:  Համաձայնագրով նախատեսվում է ներդնել տրանսպորտային միջոցների անձնագրերի միասնական ձևաչափ, ինչպես նաև ստեղծել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի շտեմարան: Այս ամենը ուղղված է լինելու ԵՏՄ երկրների տարածքում տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացմանը: