Բավ է պառակտվել
26-05-2015 15:29

ԵԱՏՄ-ում կստեղծվի սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտե

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանության է արժանացրել հանձնաժողովի խորհրդի հանձնարարականը «Շինանյութի, այդ թվում նաև ցեմենտի և ապակու արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման մասին»: Փաստաթուղթը նախապատրաստվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության քաղաքականության դեպարտամենտի կողմից ԵԱՏՄ-ի անդամ երկրներում տվյալ բնագավառի վիճակի և զարգացման վերաբերյալ վերլուծության հիման վրա: Հանձնարարականը ուղղված է տվյալ ոլորտում համագործակցության ընդլայնմանը և արդյունաբերական համագործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների համար ընդհանուր խնդիրների լուծմանը: Մասնավորապես, նման խնդիրներից է ցեմենտի արդյունաբերության ոլորտում հզորությունների պակասը, Միության շուկայում ցածրորակ ցեմենտային արտադրության առկայությունը, ինչպես նաև շինանյութի արտադրության բարձր էներգատարողությունը, և, համապատասխանաբար, արտադրանքի բարձր ինքնարժեքը: Կոլեգիայի որոշմամբ նաև ստեղծվել է ԵԱՏՄ-ի անդամ երկրների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտե: Բացի այդ հաստատված է տվյալ կոմիտեի կանոնակարգը: Կոմիտեն լինելու է հանձնաժողովի խորհրդատվական մարմինը միության անդամ երկրների իրավունքների պաշտպանության հարցում: