Բավ է պառակտվել
16-01-2016 09:41

2015թ. դեկտեմբերին ՀՀ-ի բնակիչներն էլեկտրաէներգիայի համար ավելի թանկ են վճարել

2015թ. դեկտեմբերին Հայաստանի բնակիչները էլեկտրաէներգիայի համար ավելի թանկ են վճարել։ Այս մասին ասված է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ։ Այսպես՝ 2015թ. դեկտեմբերին էլեկտրաէներգիայի սակագնի աճը կազմել է 10.4 տոկոս։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2015թ. օգոստոսի 1-ից 6.93 դրամով թանկացած էլեկտրաէներգիան սուբսիդավորվում է, բայց միայն մինչև 250 կՎտ/ժ։ Դրանից ավելի սպառելու դեպքում վճարում են նոր սակագնով։ Ընդ որում, ոչ թե գերազանցած չափը, այլ ամբողջը։ Հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին էլեկտրականությունն օգտագործվում է ջեռուցման համար, հանրապետության շատ ընտանիքներ մնացել են առանց սուբսիդավորման։

Դա տարածվում է միայն սպառողների և միկրոբիզնեսի վրա: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիան Հայաստանի սպառողական զամբյուղում զբաղեցնում է 6.08 տոկոսը, գների ընդհանուր ինդեքսի վրա դա ազդել է 0.7 տոկոսային կետով։